Կրծքազարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Կրծքազարդ (բռոշ) Բնօրինակի անվանում՝  Կրծքազարդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Եռանկյունաձև, մանրանուրբ հյուսվածքով մի զարդատախտակ է: Պատկերված է կենաց ծառ, որի ճյուղավորումները հարդարված են հատիկաշարերով և շեղանկյունաձև փոքրիկ տախտակներով: Կենտրոնում կա մեկ երկնագույն, իսկ անկյուններում՝ երեք մուգ կարմիր ակեր: Եզերված է ցանցկեն եզրագոտով: Երկու եզրից կախված են չորսական կախիկ՝ երկուական ռուսական և թուրքական դրամներ, երկուական շրջանաձև տախտակներ: Ռուսական դրամները1900-1901թթ.-ի են: Բացի նշյալ կախիկներից կա նաև մեկ ուրիշը՝ ավելի մեծ հատիկներով և արծաթաթելի հյուսվածքներով հարդարված, կենտրոնում ունի կարմիր ակ: Զարդատախտակն ամրացված է ավելի փոքր եռանկյունաձև պատվանդանի երեք ձևավոր գամերի միջոցով: Այդ պատվանդանն ունի 12 օղակ, որոնցից 9-ից կախվել են կախիկներ, իսկ մյուս 3-ը օգտագործվել են կրծաքազարդը շղթայից ամրացնելու համար: Նյութը՝  արծաթ, քարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան- Բիթլիս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  230/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-41