Կրծքազարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Վզնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է եռաշար շրջանաձև զարդատախտակներից: Ներքևի շարքում վեց միջին չափի, մեջտեղի շարքում երեք խոշոր և վերևի շարքում դարձյալ միջին չափի երկու զարդատախտակներ, որոնք միմյանց ամրացված են շղթաներով: Շղթաների ծայրին ամրացված են երկու ռուսական «50»-կոպեկանոց մետաղադրամ, մեկը՝ 1896թ., մյուսը՝ 1899թ.: Բոլոր զարդատախտակները զարդարված են կարմիր, կանաչ և կապույտ ապակյա վերադիր քարերով: Նյութը՝  արծաթ, ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր, 19-րդ դ. վերջ Հայտնաբերման վայրը՝  Երևան Քաշ (գր)՝  740.6 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2676 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-467