«Կօմմունիստ» N295,  «Ստրանիցի ժիզնի պօետա»

«Կօմմունիստ» N295, «Ստրանիցի ժիզնի պօետա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  «Կօմմունիստ» N295 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում հոդվածագիրն անդրադառնում է Ե.Չարենցի կյանքին եւ ստեղծագործական գործունեությանը: Ներկայացնում է բանաստեղծի արմատները, ծնողների Մակու ծննդավայրը, նրանց կենցաղը: Մեջբերում է տողեր Չարենցի «Չարենց-Նամե» պոեմից: Պրոֆեսոր Ղանալանյանը ներկայացնում է պատմական Կարսը, Չարենցի դպրոցական ընկերներին, ուսումնառությունը, ռուս մտավորականների հետ շփմանը, 1918թ. Չարենցի ընտանիքը Հյուսիսային Կովկաս (Մայկոպ) տեղափոխմանը, կրթության նախարար (Երեւանում) Նիկոլ Աղբալյանի «Մի նոր բանաստեղծ» խորագրով զեկուցմանը, Չարենցի՝ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի հետ հանդիպմանը: Չարենցը ոչ միայն բառով ու գրչով, այլեւ զենքով եւ արյունով» դարձավ նոր ժամանակների տրուբադուր: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1967 463 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4862