Հաղորդագրություն, կառավարական որոշում, մահախոսական...
Հաղորդագրություն, կառավարական որոշում, մահախոսական, ցավակցական հոդվածներ և հոդված՝ «Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիրները»՝ «Հայրենիքի ձայն» թերթում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
ՍՍՀՄ Կենտրոնական կոմիտեն, Գերագույն խորհրդի նախագահությունը, Մինիստրների խորհուրդը հայտնում են, որ 1978թ-ի մայիսի 1-ին մահացել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական կոմիտեի և Մինիստրների խորհրրդի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով՝ Ա.Խաչատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար: Մահախոսականը, որտեղ մեծ վշտով խոսվում է կոմպոզիտորի մահվան, 20-րդ դարի երաժշտական արվեստում ունեցած նրա մեծ ծառայությունների մասին ստորագրված է կառավարության անդամների, գիտության և արվեստի ակնառու գործիչների կողմից: Հոդվածներում խոսվում է նրա՝ որպես կոմպոզիտոր-մանկավարժի, իր ոճը, լեզուն, կերպարային աշխարհը ստեղծած կոմպոզիտորի մասին, ում անմահ ստեղծագործությունները հավերժ կհնչեն ամբողջ աշխարհում: «Արամ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիրները» հոդվածում խոսվում է այն մասին, որ 1968թ-ին կոմպոզիտորի ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերից հետո հայ համայնքը որոշել է կազմակերպել Ա.Խաչատրյանի անվան մրցույթ, որը կայացել է 1969թ-ին: Ներկայացվում են առաջին մրցույթի, ինչպես նաև 1978թ-ի մրցույթի հաղթողները: Տեքստը հայերեն է:
Նյութը՝ Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1978թ. 6 մայիսիթերթ՝ 4Նվիրատու՝ Վ. ՇարամբյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
954
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-534