Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Համառօտութիւն բիւզանդական կայսրների պատմութեան
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հ. Գելցեր. Համառօտութիւն բիւզանդական կայսրների պատմութեան. Գերմաներէնից թարգմանեց Մեսրոպ վարդապետ Տէր Մովսիսեան. Հրամանաւ Տ. Տ. Մկրտչի Ա. Վեհափառ եւ Սրբազնագոյն Կաթուղիկոսի Ամենայն հայոց. - Վաղարշապատ, 1901, տպարան Մայր աթոռոյ Ս. Էջմիածնի: Գիրքը վերականգնված է: Շապիկը կապույտ ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին սոսնձված է տիտղոսաթերթի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով, սրա ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում՝ թարգմանչի ընծայագիրը սև թանաքով ՝ «Յովհաննէսին Մեսրոպից. 18 / VI 1904»; (տիտղոսաթերթի վերևի մասը կտրված է, այդ պատճառով ընծայագրի սկիզբը չի պահպանվել, իսկ մյուս հատվածը ջրահետքերի պատճառով պարզ չի երևում): Կռնակին սոսնձված է բաց դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Վերջին էջ 514-ի վերևի լուսանցքում՝ ձախից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին կան ջրահետքեր:
Հեղինակ՝ Գելցեր Հ.Թարգմանիչ՝ Տեր-Մովսիսյան Մ.Էջ՝ (Ա-Ե), 514Նյութը՝ թուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1901Լայնություն (սմ)՝ 13,5Երկարություն (սմ)՝ 19,4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/290