Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Համառօտութիւն ժամանակակից պատմութեան
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Շարագրեաց Հ. Ամբրոսիոս Գալֆայեան ի Մխիթարեան ուխտէն. Համառօտ պատմութիւն հին ու նոր ազգաց. Համառօտութիւն ժամանակակից պատմութեան. - Ի Վենետիկ, 1851, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ մուգ շագանակագույն հիմնագույնով ու կարմիր-սպիտակ մանր բծերով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա անհայտ անձի անընթեռնելի մակագրությունը սև թանաքով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Առաջին տիտղոսաթերթին հաջորդող էջի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ դարձերեսին՝ անհայտ անձի՝ անընթեռնելի մակագրությունը սև թանաքով: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, վերջին կազմերեսը՝ մասամբ մաշված, ֆորզացների, տիտղոսաթերթերի և բազմաթիվ էջերի վրա կան ջրահետքեր:
Հեղինակ՝ Գալֆայան Ա.Էջ՝ 237Նյութը՝ թուղթ, մամլաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1851Լայնություն (սմ)՝ 9,4Երկարություն (սմ)՝ 15,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/80