Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Քարտեզ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
Քարտեզը զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (Վենետիկ 1749, հտ. Ա) աշխատության 258-259 էջերի միջև: Հայտնի չէ, թե քարտեզը նախքան Սեբաստացու գրքի տպագրվելը առանձին լույս տեսե՞լ է, թե՝ ոչ: Հետագայում այն զետեղվել է նաև Ստեփաննոս Ագոնցի «Հասարակախօսութիւն աշխարհագրութեան» (1817) գրքում: Ըստ Հ. Սահակ Ճեմճեմյանի «Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ դարուն» (Հայագիտական մատենաշար «Բազմավեպ», թիվ 18.- Վենետիկ, Սբ. Ղազար, 1981, 59 էջ, 12 թ. ներդ. ծալվ. քարտեզ.- էջ 12-15) գրքի՝ այն փորագրել է հ. Իգնատիոս Խաչատուրյանը 1747-ին: Քարտեզի անվանացույցը գտնվում է կիսագնդերի վերևում ժապավենաձև շրջանակի մեջ: Յուրաքանչյուր կիսագնդի տրամագիծը 20 սմ է: Քարտեզի վրա կան պայմանական նշաններ՝ նավ, ձուկ, սուր, քամու ուղղությունը ցույց տվող կողմնացույցներ: AH
Էջ՝ 1 քարտեզ, սև-սպիտակՆյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Առանց տպագրության վայրի հիշատակությանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Առանց տպագրության թվականի հիշատակությանՉափս՝ 39x23,5 սմ.Տպարան՝ Առանց տպարանի հիշատակությանՆկարագրություն՝ Մասշտաբը՝ նշված չէ:Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Հիմնական հաշվառանիշ՝
147-2015
Բաժնեհաշվառանիշ՝
2432-ԱՀ