Հայ աշուղներ

Հայ աշուղներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ աշուղներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հայ աշուղներ. (Գուսանք; Բ). Լուս գցած աշխատասիրութէնով Գէորգեայ Ախվերդեան. Հրատարակութեամբ օրիորդ Մանէ Ախվերդեանի. Խմբագրութեամբ Ազգագրական հանդիսի. - Թիֆլիս, 1903, արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, Միքայէլեան փողոց, տուն 81: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսը բացակայում է, գիրքը սկսվում է անվանաթերթից, որի վերևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է հեղինակի տպագիր ընծայականով թերթը, որի վերևի աջ անկյունում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 527-ի դարձերեսին՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին կազմերեսը բացակայում է, վերջին կազմերեսը և կռնակը մաշված են, գիրքն ամբողջովին՝ մասնատաված: Հեղինակ՝  Ախվերդյան Գ. Էջ՝  (Ա-ԺԱ), 527 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  26,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/3