Հայ - Վենետ կամ Հառընչությունք Հայոց և Վենետաց ի Ժ...
Հայ - Վենետ կամ Հառընչությունք Հայոց և Վենետաց ի ԺԳ -Դ և ի ԺԵ - Զ դարս
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Հայ - Վենետ կամ Յառընչութիւնք Հայոց եւ Վենետաց ի ԺԳ -Դ եւ ի ԺԵ - Զ դարս
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ղեւոնդ Ալիշան (Ղ. Մ. Ա.). Հայ - Վենետ կամ Յառընչութիւնք Հայոց եւ Վենետաց ի ԺԳ -Դ եւ ի ԺԵ - Զ դարս. - Վենետիկ, 1896, Ս. Ղազար: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կանաչ, մատնեքավոր մակերեսով սոսնձալաթով: Կռնակը մուգ շագանակագույն երանգով կաշվից է, վերևի մասում դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևի մասում՝ «Լ. Ճ.» անվանատառերը: Առաջին տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակը նշված է «Առաջաբանի» վերջում, էջ ԺԱ՝ հ. Ղ. Մ. Ա.: Գրքում կա 2 թերթ սև-սպիտակ նկար: Կռնակը խունացած ու թեթև մաշված է:
Հեղինակ՝ Ալիշան, ՂևոնդԷջ՝ (Ա-ԺԱ), /2/, 555, 2 թ. նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1896Լայնություն (սմ)՝ 11,3Երկարություն (սմ)՝ 17Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/26