Հայկական զարդարվեստ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, ամբողջական, եզրով, փիրուզագույն արհեստական կաշի: Առջևի կազմին ոսկեգույնով դաջված է հեղինակի անունն ու գրքի անվանումը: Դրա վերևում դաջված է հորիզոնական զարդանախշ, ներքևում՝ հայկական կենդանակերպ զարդանախշ: Կողի վերին և ստորին մասերում նույնպես զարդանախշեր են դաջված և սև ուղղանկյուն, որի մեջ ոսկեգույնով գրքի տվյալներն են: Ֆորզացը դեկորատիվ է, երկնագույն, հորզոնական սպիտակ զարդանախշերով: Ներքևում ձևավոր շրջանակի մեջ եղնիկ է պատկերված: Բացված անվանաթերթին սևով և շագանակագույնով գրքի տվյալներն են՝ ռուսերեն և հայերեն և մեկական զարդանախշ: Հեղինակ՝  Ա.Շ. Մնացականյան Էջ՝  659 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Լայնություն (սմ)՝  22,7 Երկարություն (սմ)՝  30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3199