Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Տետր «Հայոց գետերը» հայրենագիտական խաղի, կազմը կոշտ, պատված սև, ոսկեգույն և շագանակագույն մարմարե մակատեսքով թղթով: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն մաշկալաթից: Թերթերի ներքևի եզրերը կտրտված են աստիճանաձև, ունեն նշումներ, որոնք հեշտացնում են անհրաժեշտ էջի որոնումը: Բանաստեղծի ձեռքով արված են նշումներ 1, 2, 21, 31, 51, 101 էջերին: Կազմի ներքևի աջ անկյունում մարմարե մակատեսքով թուղթը պատռված է: Կազմերեսի մեջտեղում փակցրած է թուղթ՝ շրջանակված կապույտ եզրանախշերով: Վրան Հ.Թումանյանի ձեռքով գրված է. «Հայոց գետերը»: Բոլոր նշումներն արված են սև թանաքով: Էջերն ունեն կապույտ զիգզագաձև լայն լուսանցք: Գրառումները. էջ 1- 12 տող, էջ 2 - 3 տող, էջ 21 - 3 տող, էջ 31 - 6 տող, էջ 51 - 9 տող, էջ 101 - 14 տող, էջ 199-ի մի մասը կտրած է: 200 թերթ:
Հեղինակ՝ Թումանյան ՀովհաննեսԷջ՝ 200Լայնություն (սմ)՝ 18Երկարություն (սմ)՝ 22,3Նյութը՝ թուղթ ստվարաթուղթ մաշկալաթ սև թանաքՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
198`
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 1