Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Հայրենիքի առաւօտը
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Յակոբ Տէր - Յարութիւնեան. Հայրենիքի առաւօտը. Վէպ. Առաջին հատոր. - Թիֆլիս, 1914, տպարան «Հերմէս», Գրաֆսկայա 6: Շապիկը բաց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում մանուշակագույն թանաքով ընծայագիր՝ «Յարգելի Արտաւազդ Թումանեանին անկեղծ նուէր Յակոբ Տէր - Յարութիւնեանից. 9/XII 1914. Թիֆլիս»: Տիտղոսաթերթին հաջորդող էջի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին ֆորզացիրն՝ կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած և մաշված են, գիրքը մասնատվում է:
Հեղինակ՝ Տեր - Հարությունյան Հ.Էջ՝ 109Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1914Լայնություն (սմ)՝ 17Երկարություն (սմ)՝ 25,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/239-1