«Հայրենիքի ձայն»-5 /861/., «Մարդը եւ իր գործը»., էջ` 4-րդ:

«Հայրենիքի ձայն»-5 /861/., «Մարդը եւ իր գործը»., էջ` 4-րդ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լեւոն Հախվերդյանի հոդվածը գրաքննադատ եւ գրականագետ Սուրեն Աղաբաբյանին է վերաբերում, որը հունվարի 21-ին /1982թ./ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով պարգեւատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով: Ս. Աղաբաբյանի մասնագիտական գլխավոր արժանիքն է` ստույգ մտածողություն գրականագիտության մեջ, նորահայտ երկն առաջին անգամ գնահատելու ձիրք ու ճաշակ, նաեւ կողմնակի ազդեցություններին չենթարկվելու կամք, հեղինակից եւ նման ազդեցություններից պոկվելու եւ գործի մասին առարկայաբար դատելու համարձակություն: Այս հատկությունների առինքնող կնիքը կա նրա լավագույն հոդվածների, Բակունցին նվիրված հատորի, Չարենցին նվիրված երկու հատորի, Նաիրի Զարյանին, Դեմիրճյանին, Զորյանին, Մահարուն նվիրված աշխատությունների վրա: Տարիները խլում են երիտասարդությունը, փոխարենը պարգեւում իմաստություն: Նրան մնում է հիմա էլ այդ ձեռքբերւոմը գործի դնել,- ավարտում է իր խոսքը Լ. Հախվերդյանը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Լևոն Հախվերդյան Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 Չափս՝  42 x 30 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2985 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6325