Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
6-րդ էջի Գևորգ Դևրիկյանի «Մեր երգի Արարատին» հոդվածը այն մասին է, որ մատուցել է Կոմիտասը մեր ազգային մշակույթին: Շատ բանաստեղծներ ներշնչվել են Կոմիտասով, ձոնել նրանց սրտից բխած տողեր: Ամեն բանաստեղծ յուրովի է պատկերել հանճարեղ երգահանին, ասելով որդիական իր խոսքը, դրա մեջ դնելով հոգու մի մասնիկը: Չարենցի մոտ այն վերածվում է խոր ընդհանրացման: Չարենցը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը՝ «Կոմիտասի հիշատակին» պոեմը, որն կոմիտասյան անզուգական արվեստի փառաբանումն ու հավիտենականության հաստատումն է: Դևրիկյանը մեջբերում է տողեր՝ պոեմից.
«Եվ հայրենի այդ հողից...
...Անմահ երթի ելած նոր...»: (8 տող)
Պոեմը Չարենցը գրել է այն օրերին, երբ Կոմիտասի աճյունը հասել է Երևան և մայիսի 28-ին հողին հանձնվել ներկայիս Կոմիտասի անվան այգու պանթեոնում: Թվագրվել է 30-V-1936. 30-XI-1936 (ուշ գիշեր), Երևան:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
263 84
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ214