Հավաք-նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Հավաք-նախահաշիվ՝ գյուղ Բյուրականի սբ. Հովհաննես եկեղեցու վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքների: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք՝ սպիտակ գույնի կազմով: Կազմի վրա՝ մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Բաղկացած է՝ հավաք-նախահաշվից, ընդամենը՝ 2 թերթ տեքստից: Հավաք-նախահաշվի առաջին էջին առկա են Հուշարձանների պահպանության վարչության և Նախագծային ինստիտուտի կնիքները, հեղինակների ստորագրությունները: Կազմի վրա առկա է Նախագծային ինստիտուտի շտամպը, որի վրա առկա են ամիս ամսաթիվ և հին համարը: Հեղինակ՝  Գ. Ղաֆադարյան, Ա. Մանասյան, Հ. Գասպարյան, Հ. Սիմոնյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 21.6սմ, երկ.՝ 29.1սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/361