Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Տեսարան
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է մի պահ 1932թ․ Բիթիաս գյուղի եկեղեցու բակում կատարվող տոնակատարությունից։ Նկարի ձախ կողմում, պատի տակ շարված են հարիսայի պղինձները, որոնցում եփվում է մուսալեռցիների ավանդական հարիսան։ Կաթսաների շուրջը և ծառերի տակ հավաքված բազմությունը անհամբեր սպասում է հարիսայի բաժանմանը։
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԲիթիասՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1932թ.Լայնություն (սմ)՝ 14Բարձրություն (սմ)՝ 9Նվիրատու՝ Մարթա Խաչերի ՖիլյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6899/2
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ465