Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Վերնազգեստ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Վերնազգեստը կարված է տնայնագործական եղանակով՝ գործած կրակագույն նրբերանգով մետաքսյա կտորից։ Երկարափեշ է, ձգվում է մինչև ոտքերի կոճերը «կրծքամասի ուղիղ բացվածքով»։ Երկարաթև է, ուսակապով, թևերն ունեն ճեղքվածքներ։ Անութատակերը արված են մուգ կարմրագույն մետաքսյա կտորից։ Կրծքամասը, թևերի ծայրերը հմտորեն հարդարված են դեղնագույն ծաղկանախշ եզրերով լայն ժապավենով, մնացած եզրերը զարդարված են միաշերտ ղայթանով ։ Կոճկվում է կապույտ կոճակներով և ղայթանե օղակով։ Աստառապատված է սպիտակավուն կտորով։
Երկարություն (սմ)՝ առաջամաս՝ 132, ետևամաս՝ 140Ուսի լայնություն (սմ)՝ 42Թևի երկարություն (սմ)՝ 72Նյութը՝ մետաքս, բամբակ, թավիշՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶեյթունՀայտնաբերման վայրը՝ ՈւրուգվայՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարԼայնություն (սմ)՝ թև՝ 15Նվիրատու՝ Հեղինե ՊալճյանՀայտնաբերման ժամանակը՝ 29.10.1983թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4509/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2500