Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է եզդիների ընտանիք: Առաջին պլանում թախտի վրա նստած են ընտանիքի անդամները, իսկ նրանց միջև հյուրը: Հարսը փոքր, կլոր տաշտի մեջ լվանում է հյուրի ոտքերը: Հյուրը հագել է երկար վերարկու, գլխին դրել է մորթե գլխարկ: Նրա աջ կողքին նստել է տարեց եզդի կին: Ետին պլանում երևում է փոքրիկ երեխան գրկին, ջահել հարսը: Կանայք բոլորն էլ հագնված են ազգային-ավանդական տարազով: Թախտին և հատակին փռված են տարբեր զարդամոտիվներով կարպետներ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 11.8Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹալինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1947թ.Բարձրություն (սմ)՝ 8.8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2086/2
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-60