Հելուն

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Հելուն Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հելունը ձողիկաձև քառանիստ է, որի երկու կողմերն էլ լուծված են եռանկյունիներից կազմված զիգզագաձև ժապավեններով: Մյուս երկու նիստերին քառակուսիներ են փորագրված, որոնք բաժանված են զույգ եռանկյունիների: Քառակուսիների երկու կողներում խաչիկներ են:Նիստերը երկու կողմից ավարտվում են երեքական լայնական ակոսներով: Հելունի ծայրին հեղինակի անվան սկզբնատառերով արձանագրություն է: Հեղինակ՝  Իգոր Պողոսյան Նյութը՝  փայտ՝ հաճարենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987թ. Չափս՝  23x 0,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1951