Հիրիկներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Փայտյա հիմքի վրա ամրացված են քառանկյուն մակերես կազմող հայելու շերտեր եւ ուղղանկյուն կտորներ, որոնց վրա տարբեր գույնի եւ մակերեսի ապակու ու ճենապակու բեկորներից սոսնձման եղանակով պատրաստված է հիրիկներով ծաղկաման: Օգտագործված են անգույն, կանաչ, դեղնականաչ, կապույտ ապակի, տեղ-տեղ ուլունք, չոր ծաղիկ, կապույտ նախշերով ճենապակյա բաժակի մասեր, թիթեղ: Ապակու որոշ կտորներ ծածկված են կապույտ ներկով. ներքեւի աջ անկյունում ամրացված է օծանեկիքի սրվակ, կապույտ հեղուկով: Սրվակի կողքը ամրացված է երեք կլոր հայելի: Աշխատանքը սոսնձված է ուռուցիկ, ոսկեզօծ զարդերով պատած շրջանակի մեջ Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  74.5. x 64 x 13 սմ Նյութը՝  հայելի, ապակի, ճենապակի, փայտ, չոր. ծաղիկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  17