Հմայիլ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Հմայիլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կիսալուսնաձև ձևավորված և զարդանախշված հարթ փայտ է, որի ուռուցիկ վերնամասում անցքավոր ելուստ կա՝ կաշեգոտուց ամրացնելու համար։ Դաղդղանի մի երեսը նախշազարդվաած է երկրաչափական տարբեր զարդանախշերով։ Հմայիլը կախված կաշվե լայն գոտուց։ Հմայիլից հետո, հուրաքանչյուր կողմում շարված են մեկական փայտե տակառաձև ուլունքներ, որոնք նախշազարդված են երկայնակի փորվածքներով։ Այնուհետև, ամրացված են պղնձյա բոժոժներ, մի կողմում 8 հատ, մյոսում 7 հատ։ Բոժոժները պղնձյա, սնամեջ, ճեղքվածքով գնդեր են, որոնց մեջ մետաղյա գնդիկ է գցված՝ ձայն հանելու համար։ Բոժոժները ունեն անցքավոր պոչ։ Նյութը՝  փայտ, կաշի, պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բայազետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Չափս՝  12,5x6,5х2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  889 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-86