Հոդված՝ «Արմինե Դիքիջյանը նյույորքցիների հետ միասի...
Հոդված՝ «Արմինե Դիքիջյանը նյույորքցիների հետ միասին» «The Armenian Mirror spectator» թերթում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածը տպագրվել է «The Armenian Mirror spectator» թերթում, որտեղ նկարագրվում է Ա.Խաչատրյանի և նրա ընտանիքի պատվին կազմակերպված ընդունելությունը, որը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Գաուկյան սրահում: Զետեղված է ժամանած հյուրերի, պաշտոնատար անձանց ցուցակը, որոնց թվում էին ամերիկացի հայտնի դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկին, եպիսկոպոս Բ.Թորգոմը, ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանը և այլք: Ճաշկերույթի ժամանակ հնչել են մաղթանքներ՝ ի պատիվ կոմպոզիտորի, ինչպես նաև Ա.Խաչատրյանի պատասխան խոսքը, որում նա շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել իր ամերիկահայ ընկերներին: Տեքստը՝ անգլերեն:
Հեղինակ՝ Առանց հեղինակիՆյութը՝ Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից, պատճենՆվիրատու՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱՄՆՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 10 փետրվարի, 1968թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1750
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-1817