Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածը տպագրվել է Երևանի «Կոմունիստ» («Коммунист») թերթում, որտեղ խոսվում է Հայաստանում կայացած Արամ Խաչատրյանի հեղինակային համերգների մասին, որոնք կայացել են Երևանի ֆիլհարմոնիայի համերգային Մեծ դահլիճում: Ներածական խոսքով ելույթ է ունեցել արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Տիգրանովը՝ ողջունելով հռչակավոր կոմպոզիտորին: Նա հայտնում է, որ Ա.Խաչատրյանը ընտրվել է Հռոմի Սանտա-Չեչիլիա ակադեմիայի պատվավոր անդամ, ինչպես նաև Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր: Համերգի ընթացքում հնչել են Երկրորդ սիմֆոնիան, Ողջույնի նախերգանքը, Թավջութակի և նվագախմբի կոնցերտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկու կատարմամբ: Զետեղված է Ա.Խաչատրյանի լուսանկարը՝ դիրիժորական վահանակի առջև:
Նյութը՝ Տպագիր թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1960թ. հուլիսի 11թերթ՝ 1Նվիրատու՝ Արամ Խաչատրյանի որդին` Կարեն ԽաչատրյանըՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
504
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-249