Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Հոդված
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաքվում հրատարակվող «Բաքու» երեկոյան թերթի 1966թ. փետրվարի 21-ի համարն է, որի 3-րդ էջում տեղադրված է ադրբեջանցի անվանի երաժշտագետ Ֆրիդուն Շուշինսկու «Պրոֆեսոր Օգանիզաշվիլին» հոդվածը: Այն զետեղված է «Из истории музыкальной культуры Азербайджана» խորագրի ներքո, որը պարբերաբար վարում էր Շուշինսկին՝ հաճախ այս տեսանկյունից ներկայացնելով հայ տաղանդավոր երաժիշտներին, որոնք ինչ-որ ժամանակ ապրել կամ աշխատել են Բաքվում: Հեղինակը ներկայացնում է «ծագումով հայ» տաղանդավոր երաժշտի կյանքն ու գործունեությունը՝ նրան դասելով Արևելքի լավագույն կատարողների շարքում՝ շեշտելով նրա մտերմությունը ադրբեջանցի անվանի եաժիշտների հետ: Թերթը ռուսալեզու է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԲաքուՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1966թ.Չափս՝ 43*62Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/72
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265