Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Հոմերի Իլիական
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հոմերի Իլիական. Հան ի հայ Հ. Արսէն Կոմիտաս Բագրատունի ի Մխիթարեանց. - Ի Վենետիկ, 1864, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը ամուր ստվարաթղթից է: Կազմերեսները պատված են սև-կապտավուն մարմարե մակատեսքով ողորկ թղթով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է գրքի վերնագիրը: Ֆորզացները կոշտ հարդագույն թղթից են: Առաջին ֆորզացի կենտրոնում և վերջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Անվանաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննեսին Ֆիլիպից»: Անվանաթերթի և տիտղոսաթերթի միջև՝ առանձին թերթի վրա, պատկերված է Հոմերոսի կիսանդրին: Կազմերեսները և կռնակը խունացած են, որոշ էջեր՝ մասնատված:
Հեղինակ՝ ՀոմերոսԹարգմանիչ՝ Արսեն Կոմիտաս ԲագրատունիԷջ՝ /4/, 454Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1864Լայնություն (սմ)՝ 14,5Երկարություն (սմ)՝ 22,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/616