Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Լուսանկարում Խմբապետ Շավարշ Բասենցյանն է՝ խմբապետի համազգեստով, փափախով, մաուզերով: Երիտասարդ է սուր բեղերով:
Ե.Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմի (1928թ) նախատիպն է, ում Չարենցը անձամբ ճանաչել է: Մի օր Չարենցը Խորառծառի ակումբում ընկերներին ներկայացրել է մի հաղթանդամ մարդու, այտին դանակի հարվածի սպիացած հետքով, ու նշել, որ նրանից է վերցրել իր պոեմի հերոսի կերպարը:
Լուսանկարի դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 578
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 6824