Հովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցվո Պատմություն...
Հովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցվո Պատմություն Հայոց
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն Հայոց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն Հայոց. 'Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, տեսուչ Լազարեանց ճեմարանի արևելեան լեզուաց. - Մոսկվա, 1853, 'Ի տպարանի Վլատիմիրայ Գոտիէ: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ կանաչ՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի կենտրոնում դրոշմված է սպիտակ, վարդագույն, կանաչ և ոսկեգույն դրվագներով շեղանկյուն զարդանախշ, դարձերեսին՝ վերևի ձախ մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն զարդանախշը դրոշմված է նաև վերջին կազմերեսի կենտրոնում: Կռնակին ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու բուսանախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Առաջին ֆորզացի կենտրոնում կա «Ивану Даниловичу Лорис-Меликову. Москва. 1 Марта 1854 года» սև թանաքով ընծայագիրը, ներքևի աջ անկյունում՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին տիտղոսաթերթի վերևի մասում՝ ձախից, կա «Յովհաննեսին Ֆիլիպից» սև թանաքով ընծայագիրը, իսկ կենտրոնում՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը (թույլ է երևում): Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում, հիմնական էջ 1-ի՝ անվանաթերթի, կենտրոնում, էջ 41-ի ներքևի լուսանցքում և վերջին ֆորզացի վրա նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ տեղ-տեղ մաշված, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր:
Հեղինակ՝ Հովհաննես ԴրասխանակերտցիԷջ՝ (Ա-ԺԵ), 219Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1853Լայնություն (սմ)՝ 16Երկարություն (սմ)՝ 24Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/120