Հորինվածք II (2002)

Հորինվածք II (2002)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժային սկզբունքով լուծված գեղանկարչական հորինվածք: Դեղնասպիտակա-վուն չեզոք ֆոնին կարծես փաքցրած վերացական գունային մեծ բիծ, որի կենտրոնում նույն սկզբունքով երկու առանձին կենցաղային դիմանկար հորինվածքներ: Աջ կողմում՝ կիսավերացական կենցաղային միջավայրում, կողքից պատկերված երիտասարդ կին՝ մինչ ծնկները հատվածով, ձախ ձեռքով գրկած դիմացը կանգնած երեխայի ուսը և գլուխը սեղմած կրծքին: Ձախ կողմում ևս կիսավերացական կենցաղային միջավայրում պատկերված դիմահայաց աղջնակ՝ ցնցոտիներով, ոտաբոբիկ, գրկում՝ նորածին հիշեցնող տիկնիկ՝ վախվորած ու կուչ եկած կեցվածքով և սառած հայացքով: Աղջնակի ձախ կողմում կոլաժային սկզբունքով՝ կարծես փաքցրած պատռված նամակի մի հատված:Աջում՝ դատարկ տողերով թղթի հատված: Հեղինակ՝  Նորիկյան Գրիգոր (խաչան) (1943) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  73*100 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-802/2