Հռչակավոր Մորենը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  L' ILLUSTRE MAURIN Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, ամբողջական, կաթնագույն /դեղնավուն/: Կազմին բեկված կողերով ուղղանկյուն եզրագծի մեջ նախշազարդ է, հյուսվածք հիշեցնող կանաչով նախշազարդված բաց մանուշակագույն օվալաձև պսակ, որի ծոպավոր եզրերը վերևում ագուցվելով բարձրանում են վեր և երկու կողմից թափվում մինչև ներքև: Օվալի մեջ կանաչով գրված են գրքի տվյալները: Կողին նույնպես նմանատիպ զարդանախշ է, մեջտեղում՝ հրատարակչության սկզբնատառը: Վերևում՝ հեղինակի անունը և վերնագիրը: Ֆորզացը՝ դատարկ: Անվանաթերթին՝ ուղղանկյուն շրջանակի մեջ՝ գրքի տվյալները: Հեղինակ՝  Էկար Ժան Էջ՝  480 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  11,2x16,1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9498