Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Հրահանգ ճարտասանութեան կամ ճառաբանութեան
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Յօրինեաց Միքայէլ՝ Արհի Եպիսկոպոս Յակովբեան Սալլանթեանց Կոստանդնուպոլսեցի, Ասպետ Կայսերութեան Ռուսաց. Հրահանգ ճարտասանութեան կամ ճառաբանութեան 'Ի պէտս աշակերտաց բարձու դասատան ազգալոյս Ճեմարանի Լազարեան Իշխանապետաց. - 'Ի Մոսկով, 1836. ՌՄՁԵ. 'Ի տպագրատան յիշեալ Ճեմարանի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ և բաց դարչնագույն՝ մարմարե մակատեսքով զարդանախշերով, ողորկ թղթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, հիմնական հատվածը՝ կանաչավուն, վրան դրոշմված են բուսանախշեր, վերևի մասում՝ բաց դարչնագույն կաշվի վրա, դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները սպիտակ կոշտ թղթից են: Առաջին ֆորզացի վրա կա սև թանաքով ընծայագիր՝ «Ազնիւ Մկրտչի Յովսեփեան Ասկարխանովի ընծայեալ 'ի հեղինակէն. 'ի 22 հոկտ. 1837 'ի Մոսկով»: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 7-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը թեթև մաշված է:
Հեղինակ՝ Սալլանթյան Մ.Էջ՝ 346Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1836Լայնություն (սմ)՝ 14,2Երկարություն (սմ)՝ 24Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/45