Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է ժայռի վրա ներս ընկած գոգավորություն, որի միջով վերից վար ջրվեժ է: Ջրվեժի ֆոնին երեք կին են, որոնցից երկուսը աջ ու ձախ կողմերում նստած են՝ ժայռաքարերին հենված, երրորդը ոտաբոբիկ կանգնած է կենտրոնում՝ բարակ ժայռակամրջի վրա: Կանայք կրում են կարճաթև, մինչև սրունքները հասնող ամառային զգեստ, աջից առաջին կինը կրում է նաև վերադիր սպիտակ եռանկյուն ձևվածքով օձիք:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 9Ստեղծման/Արտադրման վայրը՝ գ. ԲանանցՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XXդ. II կեսԲարձրություն (սմ)՝ 12Նվիրատու՝ Հովհաննես ՕհանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8326
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-541