Ղազարա Փարպեցվո Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան...
Ղազարա Փարպեցվո Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ղուկասեան մատենադարան, Բ. Ղազար Փարպեցի. Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան. - Թիֆլիս, 1907, տպարան օր. Ն. Աղանեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև-սպիտակավուն մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանագույն՝ կարմրավուն երանգով ու մատնեքավոր մակերեսով սոսնձալաթից են: Տիտղոսաթերթը բացակայում է, գիրքը սկսվում է «Ի յաւերժական յիշատակ Աւետիքայ Բալայեան Ղուկասեանց Շուշեցւոյ» տպագիր նվիրագրով էջից, սրա դարձերեսին տպագրված է ծանուցում առ այն, որ «Ղազար Փարպեցու այս տպագրութիւնն արտատպած է Գ. Տէր-Մկրտչեանի և Ս. Մալխասեանի 1904 թուին Թիֆլիսում հրատարակած օրինակից»: Վերջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը (թույլ է երևում): Էջեր 283, 285-289 կան անհայտ անձի նշումները մատիտով: Կազմերեսները խունացած են, տեղ-տեղ՝ մաշված, կռնակը նույնպես խունացած ու մասամբ մաշված է:
Հեղինակ՝ Ղազար ՓարպեցիԷջ՝ 458Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1907Լայնություն (սմ)՝ 13Երկարություն (սմ)՝ 18,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/216