Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սուլիչային խմբին պատկանող փայտյա փողային նվագարանն ուղղաձիգ փող է, որը բերանի մասում լայն է, իսկ դեպի ներքև աստիճանաբար նեղանում է: Փողը ձևավոր հղկվածք ունի, բերանի մասում ուռուցիկ է, վզիկի մոտ՝ քիչ նեղացող, ավելի ներքև՝ 4 փորագիր շրջագոտի է արված, ապա նորից՝ ուռուցիկ, ծայրին՝ փայտե շրջագիծ, ներքևում՝ ուռուցիկ՝ նեղ փորագիր շրջագոտի, որից հետո հարթ է և նեղացող: Փողի ծայրին ընդգծված շրջագոտի է արված: Բերանի մասում փողի բաց փչանցքը առջևից փայտյա կտորով փակված է, հետևի մասում՝ փոքր, բաց շեղբ է թողնված՝ փչելու համար, որի ուղղությամբ, դեպի ներքև, վզիկի մոտ ուղղանկյունաձև լեզվակ է փորված: Ձևավոր, ուռուցիկ մասից ներքև, երեսի կողմնում բացված է 6 ձայնանցք, որոնց դիրքը հավասարաչափ է: Նվագարանը շագանակագույն է, լաքապատված:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Դոնի Ռոստով, Չալդըր գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940-1950-ական թթ.Նյութը՝ փայտԵրկարություն (սմ)՝ 28.7Տրամագիծ (սմ)՝ բեր.՝ 2Նվիրատու՝ Թորոս Մկրտչի ՊետրոսյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6246
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-152