Ճարմանդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Ճարմանդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկմաս է: Մասերից մեկին կից կա կլոր հավելված, որի կենտրոնում ամրացված է գմբեթաձև ելուստ, որի շրջակայքը հարդարված է գունավոր ապակիներով: Ճարմանդի մասերից յուրաքանչյուրի կենտրոնում ամրացված է մի մեծ, իսկ անկյուններում համեմատաբար փոքր գմբեթաձև ելուտներ: Զարդանախշված է բուսական զարդամոտիվներով: Ճարմանդից օղակներից կախված են 14 հատ «10»- կոպեկանոց մետաղադրամներ: Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ., սևադ, ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  683.2 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2132 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-411