Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ճռաքաղ: Յարձակ եւ ի չափածոյ բանից հին եւ նոր մատենագրաց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Աշխատասիրութեամբ Մ. Մ. Մսերեանց եւ Զ. Մսերեանց. Ճռաքաղ: Յարձակ եւ ի չափածոյ բանից հին եւ նոր մատենագրաց. Տետրակ Ա. Տպագրեալ արդեամբք եւ ծախիւք Պ. Յովսէփայ Աստուածատրեան Իզմիրեանց Ղզլարեցւոյ. - Ի Մոսկուա, 1858, ի տպարանի Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց: Շապիկը բաց դեղնավուն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսը չի պահպանվել, վերջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի ներսում տպագրված է ցանկը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, իսկ էջ 3-ի ներքևի լուսանցքում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին կազմերեսը չի պահպանվել, գիրքն ամբողջովին մասնատված է:
Հեղինակ՝ Մսերյան Մ.Էջ՝ 40Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1858Լայնություն (սմ)՝ 16Երկարություն (սմ)՝ 25,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1070