Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Պառկելու կահույք
Տեսակ/ժանր՝
Մահճակալ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Փայտե մահճակալը պատկանել է Ա.Խաչատրյանին: Մահճակալի տախտակյա մասը ընկույզի գույն է և պատված է սպիրտային լաքով: Գլխամասի սնարն ուղիղ է, իսկ ոտնամասի սնարը կողային եզրերում կորանում է դեպի ներս: Առջևի ոտքերը քառորդ գնդի ձև ունեն, իսկ հենման մասում սրանում են: Ետևի ոտքերը տափակ են, ձևավոր կտրվածքով: Մահճակալի փայտյա եզրերն իրար միացված են պահող գոտիներով, որոնց վրա ամրացված են մետաղական զսպանակները՝ ներքնակը պահելու համար: Ներքնակը լցված է ծովային խոտով և պաստառապատված է գծավոր կապույտ գործվածքով: Բերված է Ա.Խաչատրյանի Սնիգիրի մերձմոսկովյան ամառանոցից:
Լայնություն (սմ)՝ 97,5Երկարություն (սմ)՝ 193,5Բարձրություն (սմ)՝ 97Նյութը՝ Փայտ, նրբատախտակ, մետաղ, ծովային խոտԱրտադրողի անվանումը՝ Ռիգայի կահույքի արտադրամասՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌիգաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1955թ.Նվիրատու՝ Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ., հոկտեմբեր)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
118
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 104