Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են ազգային ազատագրական շարժման հայտնի մարտիկներ՝ Մամիկոն-Սմբատը
/Մախլուտո/՝ կենտրոնում նստած, ձախից առաջին կանգնածը Հաջի Լևոնը, իսկ զորավարի աջ կողքին կանգնած է Թոփալ Սերգոն: Մարտիկները հրացաններով են, նրանցից երեքի կուրծքը զարդարված է փամփշտակալներով: Մախլուտոյի ձեռքին թուր, վզին՝ շղթա և շքանշաններ կան: Լուսանկարի աջ և ձախ կողմերում կանգնածները հրացաններով են և դրանք հենել են գետնին: Լուսանկարում երկուսը նստած են, չորսը՝ կանգնած:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 20.5Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1915թ.Բարձրություն (սմ)՝ 15Նվիրատու՝ Հարություն ՉախոյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6620/4
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-448