Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Ժանեկագործի մեծ մակույկ
Թանգարան՝ Փայտարվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մաքոքը ձկնաձև ուրվագծով է՝ դեպի ներքև լայնացող, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, որի մեջ ունի ասեղաձև գլխիկ, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ ունի կողքերից ներճկված պոչեր:
Զարդային հորինվածքը երկկողմանի է:Երկու երեսներին էլ իրար միահյուսված չորսական վարդյակներ են, որոնք կազմված են շառավղային դասավորություն ունեցող ծաղկաթերթիկներից: Երկու երեսների ծաղկաթերթիկների տարբերությունը կայանում է նրանում, որ մի երեսի թերթիկներն ունեն գծային երիզում, մյուս երեսինը՝ ոչ: Վարդյակների միջև եռանյունիներ են փորագրված: Մաքոքի մի երեսին հեղինակի և փորագրիչի անվան սկզբնատառերով, մյուս երեսին կատարման թվականով արձանագրություններ են:
Հեղինակ՝ Հենրիկ ՍոլախյանՎարպետ՝ Գևորգ ՕրդուխանյանՆյութը՝ փայտ՝ հաճարենիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983թ.Չափս՝ 19 x 3,3սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՓԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1237