Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Ժանեկագործի մեծ մակույկ
Թանգարան՝ Փայտարվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մաքոքը ձկնաձև ուրվագծով է՝ դեպի ներքև լայնացող, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, որի մեջ ունի ասեղաձև գլխիկ, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ ունի կողքերից ներճկված պոչեր:
Զարդային հորինվածքը երկկողմանի է :Մի երսին փորագրված է կենաց ծառ, որի վերևում արևանագրությունէ՝ հեղինակի անվան սկզբնատառերով և կատարման թվականով, իսկ հիմնամաում՝ շառավղային դասավորությամբ ծաղկաթերթիկներով վարդյակ է, որը կենտրոնում ունի ներփորված հատիկ:Վարդյակն ունի գծային երիզում:
Մյուս երեսին երկայնական ուղղությամբ ռիթմիկ կրկնվող չորս ժապավեններ են՝ կազմված զիգզագաձև եռանկյունիներից: Ժապավենների հիմնամասում շրջանի մեջ առնված թեք տեղադրված ակոսավոր խաչ է:
Հեղինակ՝ Կարեն ԽաչատրյանՆյութը՝ փայտ՝ տանձենիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1985թ.Չափս՝ 24 x 4,5սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՓԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1910