Մեդալ«Զինված ուժերի 60-ամյակին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Բնօրինակի անվանում՝  «Զինված ուժերի 60-ամյակին» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շրջանաձև, տափակ մեդալ է՝ օղակով ամրացված կախիչ-ժապավենին: Մեդալի մի երեսին պատկերված է զինված բանակայինը, որից աջ գրված է «1918-1978»: Վերևի մասում երևում են 2 ինքնաթիռ, 3 հրթիռ: Մեդալի հաջորդ երեսին կա շրջանաձև, երիզվող մակագրություն «Вооруженных сил СССР», իսկ կենտրոնական մասում պատկերված է հնգաթև աստղը՝ հրացանի, սվինի, մուրճ ու մանգաղի համադրությամբ: Նյութը՝  մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Նվիրատու՝  Թելման Հովսեփի Մարգարյանից Նկարագրություն՝  Մեդալը ստացել է Հակոբ Հովսեփի Մարգարյանը 1978թ: Նա մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին և Հայրենական Մեծ պատերազմին: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8250/3 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-88