Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Պատկերազարդ գիրք: Երկրորդ էջում Նինա Մակարովայի դիմանկարն է: Մենագրությունը ծանոթացնում է կոմպոզիտորի կենսագրությանը և ստեղծագործություններին: Պատմվում է նաև Արամ Խաչատրյանի և Նինա Մակարովայի՝ ԽՍՀՄ-ում և արտասահմանում համերգների մասին: Մարտինովը տվել է Մակարովայի ստեղծագործությունների կրճատ բովանդակությունը և գիտական հիմնավորումը: Գրքի վերջում Մակարովայի ստեղծագործությունների ցուցակն է՝ ստեղծագործություններ նվագախմբի, օպերայի համար, կամերային-գործիքային , վոկալ ստեղծագործություններ, երգեր, երաժշտություններ ներկայացումների և ֆիլմերի համար: Գրքում զետեղված են մի շարք հետաքրքիր լուսանկարներ՝ Արամ Խաչատրյանը և Նինա Մակարովան Շոպենի հուշարձանի մոտ Վարշավայում (1962 թ.), Արամ Խաչատրյանը և Նինա Մակարովան Չարլի Չապլինի և նրա աղջիկների հետ Չապլինի տանը Շվեյցարիայում (1965թ.), Արամ Խաչատրյանը, Նինա Մակարովան, կոմպոզիտոր Յոզեֆ Մարքսը Շտրաուսի հուշարձանի մոտ Վիեննայում (1959 թ.), Ա.Խաչատրյանը և Ն.Մակարովան Հեմինգուեյի հետ (1960 թ.), Ն.Մակարովան Ելիզավետա թագուհու հետ, Բրյուսել (1960 թ.), Ա.Խաչատրյանը և Ն.Մակարովան Սան Պաուլոյում (Բրազիլիա, 1960 թ.): Տեքստը՝ ռուսերեն:
Հեղինակ՝ Մարտինով ԻվանԷջ՝ 72Նյութը՝ Թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1973 թ.Նվիրատու՝ Կարեն ԽաչատրյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
239
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-144