Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2007 թ. հոկտեմբերի 12-ին շրջանառության մեջ է դրվել «Մ. Մաշտոցի անվան Մատենադարան» թեմային նվիրված նամականիշ: Երևանի Մատենադարանը հայ ձեռագիր և տպագիր մատյանների պահպանումը և դրանց օգտագործումը կազմակերպող հաստատություններից խոշորագույնն է: Մատենադարանի հավաքածուն սկսել է ձևավորվել մ.թ.V դարում, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական տառերը: Այսօր Մատենադարանի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 17 հազար հին ձեռագրեր, 100 հազար արխիվային փաստաթղթեր և արժեքավոր գիտա-պատմական վավերագրեր: Մատենադարանը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես Հայաստանի ամբողջական պատմությունը ուսումնասիրելուն նպաստող հոգևոր, գիտամշակութային և կրթական եզակի գրապահոց: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2007Չափս՝ 4,1x2,5 սմՆկարագրություն՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարան: Անվանական արժեքը՝ 200 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Վարդանյան ՎարդանՏպարան՝ Joh. Enschede Stamps B.V.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
1180-Նամ.