Մետաղասղոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի նրբասղոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է շրջանակից՝ իրանից և բռնակից: Շրջանակի շարժական մասը կտրվածքում՝ ուղղանկյունաձև, տափակած, ծնկաձև ծալված ձող է, բռնակին միացած անշարժ մասն ուղղանկյունաձև, երկու կողմից ակոսավոր ձող է, որի վերին հատվածը ուղղանկյունաձև լայնացած է, որի միջով անցնում է շրջանակի շարժական մասը և ամրանում «ականջավոր» հեղյուսով, որն էլ իր հերթին ամրացվում է հակառակ կողմից իր բնիկում նստած վեցանիստ մանեկով: Նույն հեղյուսներ քառակուսի երկուական մանեկներով /հաստ և բարակ/ ունեն շրջանակի երկու գլխիկները, որոնք նախատեսված են սղոցման ժապավենը շրջանակին ամրացնելու համար: Անշարժ ձողի ակոսներում կան անգլերեն գրություններ. մի կողմում՝ «MADE IN ENGLAND», մյուսում՝ «No. 50 P.S», վերևի ուղղանկյունաձև հատվածի երկու կողմում՝ «ECLIPSE» բառը /ատրադրող երկիրը, ֆիրման/: Շրջանակի հորիզոնական շերտաձողի վրա գրված է «USE ECLIPSE BLADES»: Բռնակը զանգվածեղ է, շրջանակին ամրանում է օղակով: Լայնություն (սմ)՝  շրջանակ՝ 8 Երկարություն (սմ)՝  շրջանակ՝ 19, բռնակ՝ 11.5 Նյութը՝  մետաղ, փայտ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/153 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628