Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Միլտովնի Դրախտ կորուսեալ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Միլտոն, Ջոն. Միլտովնի Դրախտ կորուսեալ. Թարգմանութիւն յանգղիական բնագրէ Հ. Յարութիւն Վ. Աւգերեան. - Ի Վենետիկ, 1824, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ բալագույն կաշվով, եզրերին դրոշմված են մանր ոսկեգույն նախշեր: Կռնակը դարչնագույն կաշվից է, վերևի մասում՝ կանաչ հիմնագույնի վրա, ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները կոշտ գունազարդ թղթից են՝ վարդագույն-կանաչ-դեղին մարմարե մակատեսքով: Անվանաթերթի կենտրոնում և տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 503-ի ներքևի լուսանցքում՝ կարմիր թանաքով կնիքը: Կռնակը և կազմերեսները խունացած և թեթև մաշված են:
Հեղինակ՝ Միլտոն, ՋոնԹարգմանիչ՝ Հարություն վ. ԱվգերյանԷջ՝ 503Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1824Լայնություն (սմ)՝ 14Երկարություն (սմ)՝ 22,3Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/646