Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոսկերչության գործիքներ, պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ոսկերչի մանրաչափ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կազմված է տափակ-կիսաշրջանաձև մասից և գլանաձև երկմաս չափիչ-սանդղակից: Ներքին անշարժ հատվածի վրա հորիզոնական տողով գծված է 25 միլիմետրանոց սանդղակ՝ չափանշված «0;5;10;20;25» թվանշաններով, արտաքին շարժական հատվածի վրայի սանդղակը շուրջանակի է՝ «0;5;10;15;...;45» թվանշաններով: Սանդղակը պտտել-ձգելու միջոցով գլանաձև առանցքը գալիս է դեպի արտաքին գլխիկի ելուստը: Սանդղակի արտաքին պտտող հատվածի վրա՝ ցանցաձև գոտիների միջև կա համարանիշ կամ թվեր՝ «9 5 8 7», որից հետո նշված է գործիքի պատրաստման տարեթիվը և երկիրը՝ «1986 /год/, USSR», այնուհետ առկա է դրոշմ և «0.01MM» /բաժանման արժեքը/:
Երկարություն (սմ)՝ 14.5Նյութը՝ մետաղՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1968թ.Լայնություն (սմ)՝ 7Նվիրատու՝ Հակոբ ՄոմջյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8411/220
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-628