Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջստվարաթղթյա, եզրով, ամբողջական կապույտ ներկված գործվածք: Առջևի կազմի և կողի վերևում նախշագոտի է՝ 3 սմ լայնությամբ: Ոսկեգույն գլխատառերով գրված են հեղինակի անունն ու գրքի անվանումը: Կենտրոնից ներքև փոքրիկ զարդանախշ է դաջված: Կողին նույնպես ոսկեգույն գլխատառերով գրքի անվանումն է ու հեղինակի անունն է նշված, վերևում և ներքևում ոսկեգույն հորիզոնական գծեր են. ֆորզացը դատարկ է: Նախանվանաթերթին հրատարակչության խորհրդանշանն է: Բացված անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալներն են՝ ռուսերեն և գրքերի անվանումը՝ շագանակագույն: Ճակատանկարը Մ.Նալբանդյանի դիմանկարն է: Գրքում զետեղված են ներդիր լուսանկարներ և քարտեզ: Հեղինակ՝  Ա.Մ. Ինճիկյան Էջ՝  400 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3395