Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է մուսալեռցու տասնվեց հոգանոց գերդաստան։ Կենտրոնում նստած են մեծահասակները երկու կին և երկու տղամարդ, կանանցից մեկի գրկում երեխա կա, որոնց շրջապատել են ևս չորս դեռահաս։ Նստածների թիկունքում կանգնած են երիտասարդ վեց աղջիկ և մեկ տղա։ Կանայք ազգային տարազով են, հագել են ժանեկազարդ, ասեղնագործ զգեստներ, մազերը խնամքով հյուսած։ Տղամարդիկ եվրոպական կոստյումներով և ազգային՝ զոլավոր կտորից կարված հագուստներով են։
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 24Ստեղծման/Արտադրման վայրը՝ Մուսա լեռՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 17Նվիրատու՝ Կարապետ Մովսեսի ԽալուլյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5581/30
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-269