Մուտք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, կտրված, սպիտակավուն: Կազմը շրջանակված է մուգ կապույտ, եզրերը նախշազարդ ուղղանկյունով, որի ներսում կապույտ, գեղագիր գլխատառերով տպված է գրքի վերնագիրը, ներքևում՝ կարմիր գույնով, դրոշակակիր մարդկանց խումբ: Ուղղանկյան վերին և ստորին եզրագծի մոտ, դարձյալ կապույտ տառերով տպված է հեղինակի անունը և հրատարակչությունը: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները: Պատմվածքներն ունեն գլխազարդեր և փոքրիկ վերջնազարդեր: Հեղինակ՝  Անդրանիկ Հովսեփյան Էջ՝  48 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Չափս՝  14x19,9 Նկարիչ-Ձևավորող՝  Ա.Էլբակյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3106