Նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախագիծ` Մասիսի շրջան, գ. Ղուկասավան 19-րդ դ. եռանավ բազիլիկ եկեղեցի վերականգնման- վերստեղծման աշխատանքների Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախագիծ` Մասիսի շրջան, գ. Ղուկասավան 19-րդ դ. եռանավ բազիլիկ եկեղեցի վերականգնման- վերստեղծման, մաս` էսքիզային նախագիծ, հատոր 2, գիրք 1: Գիրք`վարդագույն կազմով: Կազմի վրա գրված է «ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային ինստիտուտ, Մասիսի շրջան, գ. Ղուկասավան, 19-րդ դ. եռանավ բազիլիկ եկ., Վ-104/90, վերականգնման վերստեղծման նախագիծ, մաս` էսքիզային նախագիծ, հատոր 2, գիրք 1, Երևան 1991թ»: Բաղկացած է տիտղոսաթերթ 1 թերթ, բովանդակություն 1 թերթ, նախագծի կազմ 1 թերթ, հեղինակային խմբի կազմ 1 թերթ, արձանագրություն 2 թերթ, բացատրագիր 4 թերթ, էսքիզ-առաջարկ 1 թերթ, 1 ծալված գծագիր, ընդամենը`12 թերթ: Գծագիրը գծված է կալկայի վրա:Գծագրի վրա գրված է « Ավանդատների արևմտյան պատերի լուծման տարբերակ»: Գծագրի չափսերը բացված`լայն.`29սմ,երկ.`43սմ: Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը, և ստորագրություն, տիտղոսաթերթի վրա առկա են Կ. Հակոբյանի, Թ. Գևորգյանի, Ս. Այվազյանի, Ա. Բադիշյանի ստորագրությունները: Հեղինակ՝  Ա. Բադիշյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1991թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  20,5 Երկարություն (սմ)՝  30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 270 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 47/20