Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Կոթողներ
Տեսակ/ժանր՝
Հուշարձան
Բնօրինակի անվանում՝
Նախագիծ` պահպանության գոտիների Արարատի շրջան, գյուղ Արարատ, սբ. Հակոբ եկեղեցու և պատմական գերեզմանոցի
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Նախագիծ` պահպանության գոտիների Արարատի շրջան, գյուղ Արարատ, սբ. Հակոբ եկեղեցու և պատմական գերեզմանոցի: Գիրք`բաց մանուշակագույն կազմով:Կազմի վրա առկա է սպիտակ տիտղոսաթերթ, որի վրա գրված է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, Արարատի շրջան գյուղ Արարատ, սբ. Հակոբ եկեղեցու և պատմական գերեզմանոցի պահպանության գոտիների նախագիծ /հանրապետական և տեղական նշանակության հուշարձաններ/, Երևան 1987թ: Բաղկացած է տիտղոսաթերթ 1 թերթ, հեղինակային խմբի կազմ 1 թերթ, նախագծի կազմ 1 թերթ, հիմնական դրույթներ 5 թերթ, պատմական ակնարկ 3 թերթ, 3 ծալված գծագիր, 4 լուսանկար, ընդամենը` 18 թերթ: 1-ին գծագրի գծագրական շտամպի վրա գրված է Արարատի շրջան գյուղ Արարատ սբ. Հակոբ եկեղեցու և գերեզմանոցի տեղադրությունը բնակավայրում, գծագրի չափսերը բացված` լայն.42սմ, երկ.48սմ, 2-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է Արարատի շրջան գյուղ Արարատ սբ. Հակոբ եկեղեցու պահպանության գոտիների նախագիծ, գծագրի չափսերը բացված` լայն.36սմ, երկ.57սմ, 3-րդ գծագրի գծագրական շտամպի վրա գրված է Արարատի շրջան գյուղ Արարատ պատմական գերեզմանոցի պահպանության գոտիների նախագիծ, գծագրի չափսերը բացված` լայն.54սմ, երկ.58սմ:
Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը և ստորագրություն, տիտղոսաթերթի վրա առկա են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակի կնիքը և վարչության պետի տեղակալ Վ. Սաղումանի ստորագրությունը , Նախագծային գրասենյակի կնիքը և Ա. Գրիգորյանի, Ա. Ղուբասարյանի,Վ. Ավետիսյանի ստորագրությունները:
Հեղինակ՝ Վ. ԱվետիսյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1987թ.Նյութը՝ թուղթԼայնություն (սմ)՝ 21Երկարություն (սմ)՝ 31Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 182
Բաժնեհաշվառանիշ՝
ՆՆ 12/18